27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը պիտի հույսեր չունենա, որ հայ զինվորի փոխարեն սահմանին կկանգնի ուրիշը /վիդեո/

«Երկրի ղեկավարի խոսքը լի է մեսիջներով, և դրանք հասցեատեր ունեն։ Այս պարագայում, իհարկե, առաջին հասցեատերը Ադրբեջանն է։ Ադրբեջանը պիտի հույսեր չունենա, որ հայ զինվորի փոխարեն սահմանին կկանգնի ուրիշը,  որի հետ Ադրբեջանը հեռանկարներ պիտի կապի կամ ապագայի համար հույսեր ունենա», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի վերջին հարցազրույցին և, հատկապես, խաղաղապահների տեղակայմանը վերաբերող հարցերին։

«Մեր բանակն ի զորու է պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք ունենք հզոր ու մարտունակ բանակ, անհրաժեշտ սպառազինություն։ Սա ճիշտ մեսիջ է, ոի, կարծում եմ, դրան կմիանա նաև ողջ հայ ժողովուրդը», – ասաց Հերմինե Նաղդալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ