23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

10 վայր, որոնք արժե տեսնել մինչ մահանալը /ֆոտո/

Մեզնից շատերը, հատկապես նրանք, ովքեր բնակվում են մեծ քաղաքներում, հաճախ են բնության կարիք ունենում: Այդ պատճառով էլ այդքան արտասովոր կերպով հաճելի է լինում զբոսնել բնության գրկում: Ահա եւ “bigpicture.ru” կայքի ներկայացրած 10 վայր` ծառերից եւ ծաղիկներից կազմված թունելներ, որոնք արժե տեսնել մինչեւ կյանքին հրաժեշտ տալը:

1. Ծաղկող բալենիների թունելը Գերմանիայում: Այս ծառուղին տեսնելու համար արժե մեկնել Բոնն: Ծաղկած բալենիները` վարդագույն ծաղիկներով, կախված եղանակից տարվա ընթացքում 7-10 օր չքնաղ տեսարան են ստեղծում:

2. Գոնսալու դի Կովալյո փողոց, Բրազիլիա: Պորտու-Ալեգրի քաղաքի հարյուրավոր տիպուանա տեսակի ծառերով այս փողոցում կարելի է ողջ օրն անցկացնել: 2006-ին քաղաքապետ Խոսե Ֆոգասան այս փողոցը Բրազիլիայի պատմա-մշակութային եւ էկոլոգիական ժառանգության մաս է հայտարարել:

3. Աշնանային ծառերի թունել ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգում: Վերմոնթի “Մաքսանենգերի կիրճ” կոչվող ազգային պարկի ծառերն աշնանը խայտաբղետ գույներ են ստանում: “Ներկայացումն” սկսվում է հյուսիսային մասից եւ սեզոնի ընթացում  աստիճանաբար իջնում դեպի հարավ:

4. Գինկգո ծառերի թունելը Ճապոնիայում: Գինկգո Բիլոբա ծառերը Ճապոնիայում ամենապաշտելի ծառերից են: Այս ծառերից մի քանիսը “վերապրել” են նույնսիկ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծումը: Նրանց անվանում են “հույսի խորհրդանիշեր”:

5. Կարմրածառերի թունելը Մեծ Բրիտանիայում: Ուելսում գտնվող այս թունելը 1470-ից ներշնչանք է հանդիսանում գրողների համար: Այս տարածքը հայտնի տուրիստական վայր է: Թունելն անուշադրության մատված լինելու արդյունքում գրեթե ոչնչացվել էր, սակայն բնության հրաշքը հաջողվեց վերականգնել 9 տարում:

6. Մութ ցանկապատը Հյուսիսային Իռլանդիայում: Այս առեղծվածային թունելը կարծես գրքերի շապիկից լինի: Ջեյմս Ստյուարտն այստեղ ծառեր է տնկել դեռեւս 18-րդ դարում, որպեսզի տպավորի իր` “Գրեյսհիլ” կոչվող կալվածք ժամանող հյուրերին: Այս թունելի հետ կապված լեգենդ էլ կա` “մոխրագույն լեդին”, ով մահացել է հանելուկային պայմաններում եւ նրա  ուրվականն իբր թե բնակվում է թունելում:

7. Բամբուկների միջանցքը Ճապոնիայում: Այս թունելը գտնվում է Արաշիյամա պատմական տեղանքի Սագանո անտառում: Ճապոնիայի մշակույթի նախարարությունը Արաշիյաման “գեղանկարչական լանդշաֆտի վայր” է հռչակել: Այս վայրից ոչ հեռու են գտնվում նաեւ հայտնի եկեղեցիներ եւ դամբարաններ: Ճապոնիայում անհրաժեշտություն է համարվում պահպանել բամբուկի բարձր ծառերը ճոճող քամու ձայնը:

8. Սիրո թունելն Ուկրաինայում: Ըստ լեգենդի` զույգերը պետք է անցնեն այս թունելով եւ երազանք պահեն: եթե նրանց սերը բավականին ամուր եւ իսկական, ապա երազանքը կկատարվի: Թունելը մասնավոր երկաթուղու մաս է հանդիսանում` Կլեւան քաղաքից ոչ հեռու: Այստեղով գնացք է անցնում օրական 3 անգամ: 

9. Ջակարանդայի ծառուղին ՀԱՀ-ում: Եթե սիրում եք մանուշակագույնը, ապա այս թունելը ձեզ համար է: Յոհաննեսբուրգում գտնվում է մարդու կողմից ստեղծված անտառը` ավելի քան 10 մլն ծառերով: Արեւադարձային ծառերը, այդ թվում` 49 տեսակի ջակարանդաները, ՀԱՀ են բերվել Արգենտինայից, Բրազիլիայից, Պերուից, Ուրուգվայից: Հոկտեմբերին, երբ ծառերը ծաղկում են, գետինը պատվում է մանուշակագույն եւ կապույտ թերթիկներով:

10. Գլիցինիաների թունելը Ճապոնիայում: Այս թունելով զբոսնելիս կարող եք ձեզ զգալ թագավորական ընտանիքի անդամ: Գարնանը ճապոնացիները տոնում են Ջուջի Մատսուրին` գլիցինիաների փառատոնը, Տոկիոյում, Սիձոուկեում եւ Օկազակիում: Աշիկագա ծաղիկների զգոսայգում կարելի է տեսնել գլիցինիաների ամենաշատ տեսակները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ