26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեռնպահ մնալ ռազմապաշտպանական բնույթի վերաբերող հարցերի քննարկումից. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ-ը դիմում է ՀՀ քաղաքացիներին և զինծառայակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ նշվում է .

«Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ.

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:

Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ