27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լյովա Մնացականյանը` ԶՈւ գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, որոշել է Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է1965թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Ասկերանի շրջանում:

1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1989թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

2005թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:

1992-94թթ. մասնակցել է մարտական գործողություններին:

1992թ.-ից զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում:

2003թ. շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2005թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ:

2007թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:

 

Պարգեւատրվել է

«Վարդան Մամիկոնյան», ԼՂՀ «Մարտական խաչ» I, ՀՀ «Մարտական խաչ» II աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», այլ պետական ու  գերատեսչական շքանշաններով եւ մեդալներով:

Ամուսնացած է, ունի 3 որդի:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ