27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սահմանադրական դատարանում Անդրիասն է` առանց փաստաբանի

Սահմանադրական դատարանը մարտի 12-ին շարունակում է քննարկել  ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են “Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին” կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: 

Այս պահին իր հայցադիմումը պաշտպանում է Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով, տեղամասեր են եղել,  որտեղ քաղաքացիները մասնակցել են, սակայն տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ նրանք չեն քվեարկել: Անդրիաս Ղուկասյանի խոսքով նման փաստեր արձանագրվել են 414 ընտրատեղամասերում:

Թեկնածուն հայտարարեց, որ հետընտրական գործընթացում արդեն պարզվեց, որ այս երեւյթը ոչ թե պատահական է, այլ կազմակերպված: ‘’Դա պարզեց Սերժ Թանկյանին ուղղված Սերժ Սարգսյանի նամակից, որտեղ նա ասել էր, թե ընտրություններն ինքն է կազմակերպել’’,-հայտարարեց նա:

Ղուկասյանն ասաց, որ 576 ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանը հավաքել է բավականին բարձր` 100, 99, 85 տոկոս ձայներ:  Այս մոդելը, նրա խոսքով, մեզ հայտնի է եղել խորհրդային տարիներին.’’ Քվեարկության մասնակցության այդպիսի տոկոս չի կարող վստահելի լինել’’,-նշեց նա:

Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում հայտարարեց, որ մինչեւ չվերացվեն ընտրությունները խախտող քաղաքական ուժերը, մենք կշարունակենք ունենալ շինծու ընտրություններ: Թեկնածուի բացատրություններին հաջորդեցին նրան ուղղված հարցերը: Մասնավորապես , ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարց ուղղեց Անդրիաս ղուկասյանին, թե կարող է ասել արդյոք ինքն անձամբ հազար չորս հարյուր տասներկու տեղամասերում որքան ձայն է հավաքել:

Անդրիաս Ղուկասյանը պատասխանի համար ժամանակ խնդրեց: Նա փաստաբան չունի եւ անձամբ է ներկայացնում իր դիմումը: Նշենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը պաշտպանեց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ