26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինացի լրագրողին հաջողվել է փախչել գերությունից

Ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւային հաջողվել է ինքնուրույն փախչել սիրիացի գրոհայիններից, որոնք նրան դեռեւս 2012-ի հոկտեմբերին էին գերի վերցրել, եւ թաքնվել լեռներում:

40-ամյա լրագրողի ազատագրման մասին լուրը հայտնի է դարձել նրա նախկին ամուսնու` Դմիտրի Պետրովի խոսքերից: Նա պատմել է, որ Կոչնեւան գրեթե 15 կմ է անցել, մինչեւ որ հասել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքը: Նա արդեն ուղեւորվել է Դամասկոս: Կոչնեւային գերի վերցնելուց հետո ապստամբները բազմիցս հայտարարել էին, որ նրան մահապատժի են ենթարկելու, ինչպես նաեւ փրկագնի պահանջներ էին ներկայացրել: 

Նշենք, որ Անհար Կոչնեւան անհետացել էր Հոմս քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Քուսեյր քաղաքի մոտ: Լրագրողի առեւանգման պատճառն, ինչպես հենց սկզբից էլ համարում էին, անթաքույց իշխանամետ գործունեությունն էր: Կոչնեւան Սիրիայի քաղաքական դրությունը լուսաբանող ամենահայտնի հասարակական դեմքերից մեկն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ