26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է Հրայր Թովմասյանը զայրացրել Անդրիասին /վիդեո/

”Ազատության” հրապարակում հացադուլ անող ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելեց ”Ռադիոհայ” ՍՊԸ ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եկել է զորակցելու Հովհաննիսյանին:

”Ինչ խորհուրդ տամ նրան: Ես գտնում եմ, որ շատ ուժեղ քայլ է արել”,-ասաց ՀՀ նախագահի նախկին հացադուլավոր թեկնածուն: Արդյոք արդյունքի կհասնի Հովհաննիսյանը, ըստ Ղուկասյանի, հասարկությունից է կախված:

”Եթե  ուզում ենք ապրել իրավական երկրում, նա արդյունքի կհասնի: Ձեզնից է կախված, Սերժ Սարգսյանից բան կախված չէ, նա այսօր զբաղեցնում է Բաղրամյան 26-ն այն պատճառով, որ հանրության զգալի մասն իրեն իրավատեր չի զգում: Յուրաքանչյուր պայքար օգուտ տալիս է”:

”Ես համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հետապնդում ոչ մի անձնական շահ, նման պայքարը անպայման բերում է հանրության համար արդյունքի”,-հավելեց նա: 

Ղուկասյանը նաև հայտնեց, որ իրեն այսօր զայրացրել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Իսկ թե ինչու, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ