26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր անհամաձայնության կամ անիրազեկության պատճառով մի փորձեք մեղադրել դատարանին. Գագիկ Հարությունյան

Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Այժմ դիմող կողմին հարցեր են ուղղում ՍԴ պատասխանող կողմերը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը Տիգրան Մուկուչյանի հարցերին, որոնք առնչվում են հանձնաժողովների եւ վստահված անձանց, մասնավորապես վերջիններիս թվաքանակին, ԿԸՀ-ի կողմից նրանց տրամադրված ուղեցույցներին, ինչպես նաեւ նրանց  կողմից բողոքարկումներին, հիմնականում անորոշ պատասխաններ է հնչեցնում` ”չգիտեմ”, ”ես տեղյակ չէմ”, ”չեմ կարող ասել”, ”հավանաբար”:

Ամենայն հավանականությամբ այս հանգամանքը նկատի առնելով, Րաֆֆի Հովհաննիսյանի մեկ այլ ներկայացուցիչ, “Ժառանգության” պատգամավոր, մասնագիտությամբ փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատարանին խնդրեց, որպեսզի Տիգրան Մուկուչյանը կրկնի բոլոր հարցերը, որոնք ուղղվել են, որպեսզի ինքը դրանց հավելյալ պատասխաններ տալու եւ լրացնելու հնարավորություն ունենա:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ պարոն Մուկուչյանի իրավունքն է կրկին հարց ուղղել, թե ոչ: Չնայած տիկին Փոստանջյանի պնդումներին, ԿԸՀ նախագահն ասաց, որ բավարարված է արդեն իսկ հնչած պատասխաններից եւ այլեւս հարցեր չունի:

Այս պատասխանը դուր չեկավ Զարուհի Փոստանջյանին: Դատարանին դիմելով, նա հայտարարեց.’’Խնդրում եմ բոլոր հարցերը հանել կամ հնչեցնել բոլոր հարցերը, այլապես ես կասեմ, որ դատարանը կողմնակալ կարծիք է դրսեւորում’’:

Ի պատասխան ՍԴ նախագահը շեշտեց. ’’Կա գործի արձանագրությունը, եթե դուք ունեք ինչ-ինչ հարցեր, որոնց կցանկանաք տալ լրացուցիչ բացատրություն, կանեք’’: Գագիկ Հարությունյանը նաեւ զգուշացրեց, թե “այսուհետ ինքներդ ընտրեք, թե որ հարցին կցանկանաք արձագանքել”: ‘’Ձեր անհամաձայնության կամ անիրազեկության պատճառով մի փորձեք մեղադրել դատարանին: Թուղթ ու մատիտ չունե՞ք , խնդրեմ, աշխատակազմը կներկայացնի’’,-եզրափակեց Գագիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ