27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որ փաստաթուղթն է բանակցային սեղանին. ԱԳ նախարարը բացում է փակագծերը

Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում հիմնականում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Նախարարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Է․ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը իր սպառնալիքները հնչեցնում էր տարիներ շարունակ:

«Տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, իսկ Ադրբեջանը ձևացնում էր, որ դա իրեն չի վերաբերվում: Իսկ հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Նպատակն այն էր, ինչ որ բազմիցս ասել էր` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը, ինչը նորից ձախողվեց»,- ասել է նա՝ նշելով, որ հիմա Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթացին:

Խոսելով բանակցային գործընթացից՝ նախարարը ասել է, որ աշխատանքային փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա:

«Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել, և երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, դրանք փակ փաթեթով հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակին»,- ասել է նա՝ նշելով, որ ի պահ տրված չէ միայն Կազանի փաստաթուղթը:

«Հետեւաբար, բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Հայտնի են սկզբունքները և հայտնի են տարրերը»,- ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ պետք է շարունակել բանակցությունները և բացառապես խաղաղ ճանապարհով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավորությունը, ռազմական գործողություները չեն կարող լուծել խնդիրը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ