27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ է հայտնաբերվել

Իսրայելցի եւ չինացի գիտնականները ստամոքսի քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդ են առաջարկել: Այսուհետ դա հնարավոր է անել շնչառական թեստի միջոցով:

Ինչպես ցույց է տվել 130 կամավորների հետ անցկացրած փորձը, այն 90 տոկոսանոց ճշգրտություն ունի: Մասնագետների կարծիքով` թեստը կարող է կատարելագործել քաղցկեղի աշխտորոշումը` այն ավելի արագ եւ հեշտ դարձնելով: Ներկայումս բժիշկներն ախտորոշում են այն զոնդի միջոցով: 

Ըստ վիճակագրության` քաղցկեղով հիվանդների 2/5-րդն ապրում է շուրջ մեկ տարի, նույնիսկ բուժման դեպքում: Եվ միայն 1/5-ն է, որ ողջ է մնում 5 տարի անց: 

Նոր թեստը որոշում է հիվանդությունը հիվանդի արտաշնչած օդի բաղադրությամբ: Հիվանդ մարդու շնչի մեջ հատուկ թռչող օրգանական միացություններ կան, որոնք հնարավոր է պարզել լաբորատոր պայմաններում: Նրանք 
“ազդանշան” են տալիս, որ ստամոքսում քաղցկեղային ուռուցքներ են առաջանում: Ներկայումս գիտնականները ծրագրում են ավելի զանգվածային ուսումնասիրություն անցկացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ