27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը նաեւ սեփական նախաձեռնություններն ունի, տարբերակներ կան․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում հիմնականում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։

Նա նշել է, որ կարեւոր է, որպեսզի կողմերը հետեւեն հրադադարի ռեժիմին։

«Այսօր գլխավոր խնդիրն էսկալացիա թույլ չտալն է։ Կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություններում՝ դեռևս 3-4 տարի առաջ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ նախկինում թե ՌԴ նախագահ Պուտինը, թե այն ժամանակ նախագահ Մեդվեդեւը մի շարք տարբերակներ առաջարկել են՝ այս հարցով։

«Տարբերակներ կային, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը Ղարաբաղին կից շրջանները ազատելով եւ որոշել Ղարաբաղի կարգավիճակը։ Նաեւ առաջարկներ կային շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու մասին։

Այդ տարբերակները դեռ գոյություն ունեն, եւ ներկայումս ստեղծված իրավիճակը  կարող է ստիպել դրանք հավանության առաջացնել։  Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերից Ռուսաստանը նաև սեփական նախաձեռնություններն ունի։ Մի քնաի տարբերակներ կան, որոնք բանակցային սեղանին են»,- ասել է Լավրովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ