27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էպոսագետի ուսանող որդին չի հավատում

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեղադրանքով կալանավորված էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի որդին` Գեւորգը լրատվամիջոցներից է իմանում, թե ինչ է կատարվում: “Տնեցիներս խաբար չենք, Դուք մեզնից լավ գիտեք, նորությունները ձեզնից ենք իմանում”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:

Հոր կալանքի դրդապատճառների մասին` Գեւորգը չի կարող որեւէ բան ասել, բայց չի հավատում, որ հայրը խառը կլինի մահափորձ պատվիրելու գործի մեջ:

Նշենք, որ Գեւորգ Սեդրակյանը սովորում է Երեւանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում, եւ օրեր առաջ դասադուլ էր կազմակերպել` պահանջելով համալսարանի ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականը:Նա հայտարարել էր, որ պահանջը քաղաքական չի:

Վարդան Սեդրակյանը նույնպես մամուլի ասուլիսում ասել էր, որ կանգնելու է որդու կողքին եւ պահանջելու է պետհամալսարանի ռեկտորի հրաժարականը:

Շարունակելու է արդյո՞ք դասադուլը Գեւորգ Սեդրակյանը:”Ես էլի եմ ասում, այդ դասադուլը քաղաքական նպատակներով չէր, իսկ համալսարանի ռեկտորատը արդեն միջոցներ է կիրառել Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ եւ վաղուց իմ նախաձեռնած դասադուլները ավարտվել են”,-ասաց Գեւորգ Սեդրակյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ