27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը զենք-զինամթերքի պակաս չունի /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը այսօր չցանկացավ հստակ պատասխան տալ լրագրողների հարցին. արդյո՞ք վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը պետք է մասնակցեն Ռուսաստանում կայանալիք ԵՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովին:

«Իրադարձություններից առաջ չընկնենք, այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այդ հարցը լրացուցիչ կքննարկվի և մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց Վահրամ  Բաղդասարյանը:

Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը զենք-զինամթերքի հարցում չի զիջում թշմանուն ու միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ վերջինիս:

«Դուք որևէ բան նկատե՞լ եք, որ մենք զենքի պակասի պատճառով որևէ տարածքներ զիջենք կամ որևէ խնդիրներ ունենանք: Սա վկայությունն է նրա, որ մենք կարողանում ենք մեր խնդիրները լուծել, և եթե լրացուցիչ խնդիրներ լինեն, մենք ունենք համապատասխան միջոցներ, որոնք կարող ենք ուղղել: Մենք  կարողանում ենք համապատասխան հակահարված տալ թշնամուն», – ասաց Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ