26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զինծառայող Հայկ Թորոսյանը կոմայից դուրս է եկել

Հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ժամկետային զինծառայող Հայկ Թորոսյանը կոմայից դուրս է եկել. լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայկի հայրը՝ Դավիթ Թորոսյանը:

Նշենք, որ 19-ամյա Հայկ Թորոսյանը ապրիլի 3-ին հրազենային գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել էր Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

«Երեկ կոմայի մեջ էր, իսկ այսօր դեպի լավն է գնում, երբ ասացի՝ Հայկ ջան, այստեղ ենք, ձեռքս սեղմեց, հասկանում է»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Բժիշկները փոխանցել են, որ Հայկի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ