27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստոմատոլոգներ, հույս չունենաք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված համապատասխան արտոնագրային վճարներին, նշեց , որ օրական 2700 դրամը մեկ աթոռի համար այնքան էլ բարձր հարկ չէ, առավել ևս, որ շատ կլինիկաներ աշխատում են երկու հերթափոխով:

Նրա խոսքով`  այդ փոփոխությունները պայամանավորված են տնտեսական քաղաքականությամբ, որը որդեգրվել է կառավարության կողմից:

“Այն աշխատելու է հարկային տեսուչ-տնտեսվարող շփումը փոքրացնել կամ վերացնել ընդհանրապես: Մենք նաև պարզեցված հարկը փոխեցինք շրջանառության հարկով: Նախկինում ուղիղ հարկում էր կատարվում, և մշտական ստուգումներ էին անցկացվում ոլորտում, իսկ այժմ արտոնագիր կտրվի և հաստատագրված մուծում”,-ասաց նա:

Վարդան Այվազյանի խոսքով,  ամիսներով ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասույթը շատ ավելի շատ է քան 80  հազար դրամը, որը պետք է գանձվի տնտեսվարողից.

“Որևէ խոշորացման գործընթաց չկա: Մենք ասում ենք, որ եթե նախկինում պիտի գնային հաշվապահ ունենային,այժմ գնա և հստակ գումար վճարի ու հեռու կմնաս ստուգողներից”:

Հանդիպմանը ներկա էր նաև “Ժառանգություն” խմբակցությունից Թևան Պողոսյանը, ով հիմնականում համակարծիք էր Վարդան Այվազյանի հնչեցրած լուծումներին: Նա, սակայն, նշեց, որ որոշ թվով մասնագետներ դադարեցրել են իրենց աշխատանքը ստեղծված խնդիրների պատճառով:

“Մի քանի բարեգործական կլինիկաներ ևս փակվել են: Այն ժամանակ չկար հարկման բազան, որի առաջ գալուց հետո նրանք չկարողացան շարունակել աշխատել”,-ասաց նա:

Հիշեցնենք, տարեսկզբից ստոմատոլոգները բողոքի ալիք բարձրացրեցին փոփոխված օրենսդրական փաթեթի դեմ` նշելով, որ նման պայմաններում անհնար է աշխատել: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ հարցը կքննարկվի, վարչապետն ակնարկեց, թե զիջումներ չեն լինի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ