27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

‹‹Հակառակորդը բազմաթիվ կորուստներ ունի, կորցրել է մեծաքանակ զինտեխնիկա և ուղղաթիռ››

 

‹‹Իրավիճակը վերահսկելի է: Անհանգստանալու ու խուճապի մատնվելու հիմք չկա: Ճիշտ է՝ հակառակորդը կիրառել է տարբեր տիպի զինտեխնիկա և, դժբախտաբար, փոքր երեխա է զոհվել: Այդ հայ մանկան մահն իսկապես անդառնալի կորուստ է: Ողջ Արցախն ու հայությունը սգում է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանը:

Նա շեշտեց, որ հակառակորդը ստացել է համարժեք պատասխան և հետ շպրտվել:

‹‹Այս պահի դրությամբ՝ իրավիճակը դեռևս լարված է: Բայց, հակառակորդը, տալով բազմաթիվ կորուստներ, կորցնելով ուղղաթիռ և այլ զինտեխնիկա, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Դեռևս հստակորեն  չեմ կարող ասել, թե մեր կողմից քանի զոհ կա: Մանրամասները կպարզվեն ու կներկայացվեն ավելի ուշ››, – ասաց Դավիթ Բաբայանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ