27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ղազախստանում մեծարել են Առնո Բաբաջանյանին

Մարտի 30-ին Ղազախստանի Ակտոբե (Ակտյուբինսկ) մարզկենտրոնի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

«Վերադարձ» խորագիրը կրող համերգին Ակտոբեի ֆիլհարմոնիայի մենակատարների և երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը, դաշնամուրի, ջութակի, շեփորի համար գրված ստեղծագործություններ:

Տեղի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ինչպես նաև ուզբեկ երգահան Վ.Սապարովի «Էլեգիա Ա.Բաբաջանյանի հիշատակին» ստեղծագործությունը:

Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ի կատարմամբ հանդես եկավ նրա արվեստի ջատագով, դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ):

Համերգից հետո Ակտոբեի «Ուրարտու» մշակութային կենտրոնի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ համերգի մասնակիցների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ