27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին հեղափոխության սցենար չունի. 168 ժամ

Երգահան-կոմպոզիտոր Վահան Արծրունին այսօր Հայաստանում հեղափոխության սցենար չի տեսնում: Ըստ նրա, այդ սցենարը չունի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

“Րաֆֆին բացահայտ ասում է, որ ինքը ժողովրդին տանում է նեղ դեմոկրատական, սահմանադրական ճանապարհով, այսինքն՝ Սահմանադրությունը հնարավորություն տալի՞ս է հանրությանը նման դրսեւորումներ ունենալ՝ հանրահավաքներ, պիկետներ անել, նա օգտագործում է սահմանադրական իրավունքը՝ օրենքի տառին հավատարիմ մնալով: Դա, ըստ երեւույթին, իր սկզբունքն է. եթե հիշում եք, երբ նա հացադուլ էր հայտարարել եւ իրավունք ուներ վրան խփել, քաղաքի իշխանությունն արգելեց, եւ նա վրան չխփեց, որովհետեւ նա՝ որպես քաղաքացի, հարգում էր քաղաքային իշխանություններին”,-թերթի հետ զրույցում ասել է երգահանը:

Ըստ նրա, մարդկային եւ հանրային որակների դրսեւորման եւ իշխանության` դրան հակառակվելու նկարագիր է: “Ինչ ռեսուրսով ենք դրսեւորվում` որպես ազնիվ, երկրի քաղաքացի, կյանքի որակի փոփոխման ջատագովներ եւ ինչ ռեսուրսով է նույն խնդրին մոտենում իշխանությունը: Միակ ռեսուրսը, որ նա կարող է օգտագործել եւ դեռեւս չի օգտագործել` բանակն է, որովհետեւ մնացած բոլոր ռեսուրսները սպառել է; Սա խորը իշխանական ճգնաժամ է”,-ասել է Արծրունին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ