13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2020
KFC

97 ամյա Անիչկա Ադամյանը հուզվեց գեներալի պարգևից /վիդեո/

«Կռիվների ժամանակ էր ու ես լավ ընկերներ ունեի Մոսկվայում, որոնք առաջարկեցին Աբովյանում տուն գնել ընտանիքիս համար, իսկ ես էլ պետք է գնայի աշխատելու: Մայրս չհամաձայնեց՝ ասաց, որ ինքը իր տան մեջ պետք է մեռնի: Այդ օրվանից երդվել եմ երբեք չհեռանալ գյուղից »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի  97 ամյան բնակչուհի Անիչկա Ադամյանի որդին:

Անիչկա Ադամյանը շարունակում է մտածել սահմանների մասին.«Երկու պատերազմ եմ տեսել: Գուլպա եմ գործել զինվորի համար, հաց սարքել ու տարել նրանց»,-պատմեց Անիչկա Ադամյանը:

Մեր այցելության օրը Անիչկա տատին շատ հոգնած էր.« Հողի հետ ահագին գործ եմ արել ու հոգնել եմ»,-ասաց:

Անիչկա Ադամյանը ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվեց հուշամեդալով, որը նրան հանձնեցին գյուղ այցելած երկրապահները:

97 ամյա կինը հուզվեց, պարգևատրումը նրա համար անսպասելի էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ