26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիսուս Քրիստոսի կերպարն օգտագործել են սադրիչ գովազդային պաստառի համար

Նորզելանդական “Chapel” բարը իր 7-րդ տարեդարձը նշել է սադրիչ գովազդային պաստառով, որի վրա պատկերված են Հիսուս Քրիստոսը եւ կույս Մարիամը:

Նկարում պատկերված է Հիսուսի խաչելության սյուժեն. Քրիստոսը` տարածած ձեռքերով, նրա ոտքերի տակ Մարիամն է` աղոթելու դիրքով: Սակայն հերոսները, ովքեր կերպարանավորել են Քրիստոսին եւ Տիրամորը, պառկած են անկողնում, իսկ նրանց կողքին թափված են ներքնազգեստները եւ երեկույթի այլ պարագաներ: Ընկերության լոզունգն է դարձել “7 տարի ամենակարող գիշերներ” արտահայտությունը: Գովազդի հեղինակն է “Ogilvy & Mather” գործակալության նորզելանդական մասնաճյուղը:

Բարը գտնվում է Օուքլենդ քաղաքի ամենախիտ բնակեցված մասում:

Նախորդ տարի Օուքլենդի եկեղեցիներից մեկը Սուրբ ծննդյան գովազդ էր տեղադրել, որում պատկերված էր կույս Մարիամը` հղիության թեստը ձեռքին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ