27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի՛ նախանձեք

Վերջին օրերի քաղաքական քննարկումների աժիոտաժը դարձյալ իշխող Հանրապետականի շուրջ է, միայն թե այս անգամ խոսքը ոչ թե ընտրական պրոցեսների մասին է, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքական դպրոց ստեղծելու:

Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, թե այս հարցում հաշվի է առնվել Եվրոպական երկրների քաղաքական փորձը:

‹‹Հիմնվելու է կուսակցությանը կից քաղաքական դպրոց: Այդպիսի երևույթ կա բազմաթիվ եվրոպական ժողովրդավարական երկրներում: Մենք հեծանիվ չենք  հայտնագործում: Այն աժիոտաժն ու տափակ մեկնաբանություններն էլ որ լսում ենք, տարօրինակ են, ավելին՝ տարակուսելի: Կուսակցությունը պիտի զբաղվի նաև նոր կադրերի պատրատությունով: Ուժեղ է այն կուսակցությունը, որը կողմ է սերնդափոխությանը, – ասաց Շարմազանովը, ում խոսքով՝ քաղաքական դպրոցը նեղ կուսակցական դպրոց չի լինելու:

‹‹Ինչպես նորմալ ժողովրդավարական երկրներում, այնպես էլ այստեղ, դասավանդելու են իրենց գործին տիրապետող, որակյալ մասնագետներ՝ հայտնի փորձագետներ: Չի բացառվում, որ դասախոսություններ կկարդան նաև արտասահմանցի գործընկերները: Դեռեւս 2000-ականներին՝ Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, մեր երիտասարդական կառույցը տարբեր ծրագրեր էր իրականացնում՝ ձգտելով նոր կադրեր բերել ասպարեզ, բայց դրանք ավելի շատ՝ սեմինարներ, կոնֆերանսներ էին: Հիմա դա արվելու է ավելի համակարգված››:

Հարցրինք՝ որն է լինելու այս քաղաքական դպրոցի ֆինանսավորման աղբյուրը: Ասաց՝ երբ ժամանակը կա, ամեն ինչի մասին կտեղեկացնեն:

‹‹Մնացած կուսակցություններին էլ կասեմ՝ մի՛ նախանձեք, դուք էլ ստեղծեք քաղաքական դպրոցներ: Դա կուսակցությանը կից դպրոց է, որը զբաղվում է իր կադրերի պատրաստմամբ, դրանում ոչ մի վատ բան չկա››, – եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ