29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է հաստատվել Թուրքիայում

image_17292

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է մշտական բնակություն հաստատել Թուրքիայում: Այդ մասին Այլիսլին հայտնել է թուրքական ԶԼՄ-ներին: 

“Իմ ստեղծագործություններն այլեւս չեն տպագրվում, պիեսները չեն բեմադրվում, իմ հետագա կյանքն այստեղ անհնարին է դառնում: Ես որոշել եմ լքել հայրենիքս եւ հաստատվել եղբայրական Թուրքիայում, կարծում եմ` միայն այնտեղ կարող եմ ինձ հարմարավետ զգալ, սակայն դրա համար հարկավոր է թուրքական կողմի հրավերը”,-նշել է գրողը:

Հիշեցնենք, որ ժողովրդական գրող, Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործիչ Աքրամ Այլիսլիի “Քարե երազներ” գրքում գրողը նկարագրում է հայերի ջարդերը Բաքվում 1990-ին եւ Նախիջեւանում 1919-ին: Ընդհանուր առմամբ գրողն իր վեպում դրական վերաբերմունք է արտահայտում հայերի եւ հայ մշակույթի հանդեպ:

Վեպի հրապարկումից հետո Այլիսլին լուրջ հալածանքների եւ հետապնդումների ենթարկվեց Ադրբեջանում:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զրկեց նրան անհատական թոշակից եւ ժողովրդական գրողի կոչումից: Վերջինիս կարծիքով` գրողը “միտումնավոր աղավաղել է Ադրբեջանի պատմությունը”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ