27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է Աստվածաշունչն ասում բարեգործության մասին

Զգուշացիր խորամանակ մարդուց, քանզի նա չարիք է նյութում. գուցե նա քեզ հավիտենական պարսավանքի տակ դնի: Քո տանը բնակեցրու օտարին եւ նա խռովություն կգցի քո տան մեջ ու կօտարացնի քեզ քո յուրայիններից: Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, եւ շնորհ կստանաս քո բարիքի դիմաց: Բարիք արա բարեպաշտին եւ փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից:

Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում եւ ողորմածություն չի ցուցաբերում: Օգնիր բարեպաշտին եւ ձեռք մի երկարիր մեղավորին: Բարիք արա խոնարհին եւ մի օգնիր ամբարշտին, պահիր քո հացը եւ մի տուր նրան, որպեսզի դրանքով նա քեզ չհաղթի, այլապես կրկնակի չարիք կստանաս նրան արած քո բոլոր բարությունների դիմաց, որովհետեւ Բարձրյալն ատում է մեղավորներին եւ վրեժ է առնում ամբարիշտներից: Օգնիր բարի մարդուն եւ զորավիգ մի եղիր մեղավորին:

Սիրաքի իմաստություն 12-1:7

Մի հավատացյալ մարդ սիրում է ծայրահեղորեն բարեգործություն և շռայլություն անել, և նրա բարեգործ լինելը չափից ավելի շատ է լինում: Եվ մի օր օգտվելով դրանից սատանան որոշում է փորձության ենթարկել այդ մարդուն: Եվ կիրակի օրը, երբ այդ մարդը պիտի առավոտյան գնար Սբ. Պատարագի, ճանապարհին սատանան կերպարանափոխվում է ու դառնում իբրև մի պառավ ու մոտենում գումար խնդրում: Մարդը տալիս է գումարը, պառավը փառք է հայտնում Աստծուն, իսկ մարդը շարունակում է ճանապարհը: Սատանան պտտվում է և այս անգամ մի ծերունու կերպարանքով է հայտնվում ու գումար խնդրում: Մարդը առանց մտածելու տալիս է և շարունակում, իսկ ծերունին փառք է հայտնում Աստծուն:

Երբ քիչ էր մնացել, որ հասներ կառքին ու նստեր կառքի մեջ, որպեսզի հասներ եկեղեցի, սատանան այս անգամ էլ ցնցոտներով հագնված երեխայի կերպարանքով է հայտնվում և գումար ուզում, մարդը տալիս է և նստում կառքը: Կառապանը հարցնում է` արդյոք գումար ունես, որպեսզի վճարես ճանապարհի համար, քանի որ հեռվից տեսա, թե ինչպես էիր գումարներդ բաշխելով գալիս: Մարդը ձեռքը տանում է գրպանը և տեսնում է, որ այլևս գումար չի մնացել…: Սատանան այս անգամ հայտնվում է մի մեծահարուստի տեսքով և կառք պահանջում:

Կառապանն ասում է մարդուն` ահա ես քեզ չեմ կարող տանել, քանի որ գումար չունես, իսկ մեծահարուստին կարող եմ ձեռքից բաց թողնել: Մարդը շվարած իջնում է կառքից, ու մեծահարուստը, որը կերպարանափոխված սատանան էր, նստում է կառքը, գրպանից հանում ծայրահեղ բարեգործ մարդու տված գումարները, տալիս կառապանին ու ասում` շտապիր դեպի եկեղեցի, այնտեղ շատ բան ունեմ անելու…, իսկ մարդը ոտքով ընկնում է ճամփա, որ միգուցե հասնի Սբ. Պատարագին և եկեղեցու հավատացյալներին զգուշացնի, որ սատանան շտապել է այդտեղ, որպեսզի մարդկանց շեղի ու խանգարի եկեղեցու հոգևոր հաղորդակցությունից…:

Հեղինակ՝ Հովհաննես սրկ. Մանուկյան

ter-hambardzum.net

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ