23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Նավթով չես գնի ոչ հիշողություն, ոչ էլ մարդու իրավունքներ”. Վալերի Բուայեն` Բաքվին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, ելույթ ունենալով խորհրդարանում, նախագահ Ֆրանսուա Օլանդին խնդրել է անհապաղ քայլեր ձեռնարկել ֆրանսիական հողի վրա ժխտողականության ցանկացած դրսեւորում դադարեցնելու համար: Այս մասին նա հայտարարել է` խոսելով փետրվարի 26-ին ֆրանսիական խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանն ադրբեջանական սադրանքին անդրադառնալով, հաղորդում է “Nouvelles d’Armenie”-ն:

“Ես պահանջում եմ համապատասխան քայլեր ձեռնարկել, իսկ Կլոդ Բարտոլինին խնդրում եմ խորհրդարանի օրակարգում ներառել 2008-ի նոյեմբերի 28-ի օրինագիծը` ռասիզմի եւ քսենոֆոբիայի որոշակի դրսեւորումների դեմ պայքարի մասին, ինչը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության փաստը վիճարկող անձանց համար: Նավթով չես գնի ոչ հիշողություն, ոչ մարդու իրավունքներ”,-հայտարարել է Բուայեն:

Նշենք, որ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը ադրբեջանցի պատվիրակները հրաժարվել են մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան զոհերի հիշատակը` ասելով, թե իրենք կհարգեն միայն Խոջալուի զոհերի հիշատակը: Այս արտահայտությունը դժգոհություն է առաջացրել հայ պատվիրակների մոտ, ինչի պատճառով էլ վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է ոստիկանությունը: Հավանաբար սադրանքը նախապես ծրագրված է եղել, քանի որ ներկա են գտնվել ադրբեջանական հեռուստաընկերությունները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ