27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զինվորը սպանվել է զենքով կատակ անելիս. Ժողովուրդ

Մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում սպանվել էր 19-ամյա զինծառայող Հովհաննես Հարությունյանը: Ավելի ուշ պարզվել էր, որ սերժանտ Հարությունյանին կրակել էր նրա ծառայակից ընկերը, որը մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն էր իրականացրել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա սպանվածի ծառայակից ընկերոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ծառայակից ընկերը իրավապահներին հայտնել է, թե իրենք որեւէ թշնամանք չեն ունեցել: Ընդամենը կատակ են արել զենքով, ինչն էլ դարձել է ճակատագրական»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ