26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունն ընդառաջ գնաց ընդդիմության պահանջին

Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները ու լսումները թեժ են ընթանում: Ոմանք պնդում են, որ ռեյտինգային ընտրությունները չարիք են, ու դրանք մեծացնում են մականունավոր պատգամավորների՝ խորհրդարան մտնելու հավանականությունը:

«Նոր ընտրական օրենսգիրքը քայլ  առաջ է այնքանով, որ մեծամասնականը իշխող կուսակցության  համար հզոր հենարան էր: Մեծամասնականով ընդդիմությունը երբեք չէր կարող առաջ ընթանալ: Տեսե՛ք, մեծամասնականի մեջ հիմնականում Հանրապետականների աջակիցներն են կամ հենց հանրապետականները:

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ևս մի քանի թեկնածու ունեին: Ընդդինությունը ուզում էր, որ համամասնական լինեն ընտրությունները: Իշնանությունն էլ ընդառաջ գնաց ընդդիմության պահանջին:  Համամասնականն ու մեծամասնականն այս անգամ միաձույլ է լինելու: Բայց հիմա դեռ վաղ է հստակ ինչ-որ բան ասել, կանխատեսել՝ ինչ կլինի»: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ մեր երկրում չկա դասական իմաստով ասված՝ ընդդիմություն:

«Մեզ մոտ ընտրությունը իշխանության վերաբաշխում է  իշխանության ներկայացուցիչների մեջ: Իսկ ընդդիմությունը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, որ զրկվել են իշխանությունից: Ցավոք մենք չունենք այնպիսի ընտրություն, որը ժողովրդի բողոքի ձայնի արտացոլանքն է: Ընդդիմության մեջ խարիզմատիկ դեմքեր չկան, չկա մեկն, ով Ռոբին Հուդի պես ասպարեզ ելնի, պաշտպանի աղքատներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ