26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս օրերին նման բան չի կարելի անել

Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Եվրահանձնաժողովը կմասնակցի Ամստերդամի ամենամյա գեյ-շքերթին՝ իբրեւ հովանավոր։

Այս օրերին ահաբեկիչները իրենց գործողությունների սահմաններն են ընդարձակում՝ աշխարհի տարբեր ծայրերում իրականացնելով ահաբեկչական գործողություններ, խլելով բազմահազար մարդկանց կյանքեր, իսկ Եվրահանձնաժողովը, փաստորեն, նմանատիպ  ‹‹միջոցառման›› է մասնակցում, ավելին՝ հովանավորում:

Անդրադառնալով սրան՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց. ‹‹Դա տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, ասենք՝ անկախ ամեն ինչից՝ նրանք արհամարհում են ահաբեկիչների գործողությունները եւ կազմակերպում են միջոցառումներ: Այս պահին ուրիշ բանական հիմք չենք կարող տեսնել››, – ասաց Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի՝ այսպիսի շքերթները կարող են վտանգի ենթարկել եչ միայն մասնակիցներին, այև տվյալ տարածքում գտնվող այլ անձանց:

‹‹Կազմակերպիչներին պետք է մի բան հստակ բացատրել, որ եթե հիմա նման բան են կազմակերպում, թամաշա անում, ահաբեկիչները կարող են գալ, ռումբ պայթեցնել ու բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել: Այս օրերին նման բան չի կարելի անել››, – ասաց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ