26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանը թարմ քաղաքապե՞տ կունենա. Հրապարակ

Նախագահական ընտրությունները դեռ չավարտված` իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երեւանի ավագանու ընտրությունները:
Թերթի տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլեւս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը` մանավանդ Ավանի խայտառակ արդյունքներից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը, ով կլինի կոմպրոմիսային` կընդունվի եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից: Ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանը, ով լավ գործարարի համարում ունի եւ չնայած տեւական ժամանակ է` ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է եւ նորահայտ ընդդիմության, եւ ՀԱԿ-ից անջատվածների, եւ բիզնես-շրջանակների համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ