25 Հոկտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Արվեստագետները` Սերժ Սարգսյանին

image_17145

Հանրապետության ղեկավարին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը:

“Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի և նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ Կոմիտասի երգը թևածում է անկախ և ազատ Հայաստան և Արցախ աշխարհի ջինջ երկնքում, համոզված ենք, որ Ձեր անսպառ կամքով, ուժ ու եռանդով լի հմուտ ղեկավարությամբ կունենանք էլ ավելի ծաղկուն, բարեկեցիկ և հզորացած Մայր հայրենիք”,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանը:

 “Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ կյանքում և գործում”,-ասված է շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ