23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանը քննադատել է օսկարակիր ֆիլմին մրցանակ շնորհելը` անվանելով այն “հակաիրանական” /վիդեո/

Թեհրանը Բեն Աֆլեքի օսկարակիր ֆիլմը հակաիրանական է “անվանել”: Իրանի մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյնին կինոակադեմիկոսների որոշումը քաղաքականացված է համարում, հաղորդում է “Интерфакс”-ը:

“Այդ ֆիլմը որեւէ գեղարվեստական արժանիք չունի եւ գեղարվեստական տեսանկյունից շատ թույլ է, բայց մենք այլ բան չէինք էլ սպասում մեր թշնամիներից”,-հայտնել է Հոսեյնին:

Արգո” գործողություն” ֆիլմը պատմում է 1979-ին Իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանում տեղի ունեցած գաղտնի գործողության մասին: Այդ ժամանակ գոյություն չունեցող ֆիլմի նկարահանումների պատրվակով Իրանից 6 ամերիկացի դիվանագետներ են դուրս բերվել: 

Կինոակադեմիայի անդամների` քաղաքականացված որոշման մասին խոսում է այն փաստը, որ “լավագույն ֆիլմ” անվանակարգը եւ հաղթողի անունը հայտարարվելեն որ թե բեմին` հոլիվուդյան թատրոնում, այլ Սպիտակ տանը, եւ դա արել է առաջին տիկին Միշել Օբաման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ