27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

75-ամյա տանտիրուհուն գայլի ճիրաններից փրկել է շունը

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ժամը 07:30-ի սահմաններում Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի մասին փրկարար ծառայությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները և Եղեգնաձորի շտապ օգնության բրիգադը: Բժիշկները տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին, 75-ամյա Ռոզա Հարությունյանին տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 75-ամյա տատիկը իրենց երկհարկանի տան նկուղային հարկում փորձել է դույլը վերցնի և մտնի գոմ՝ կովին կթելու: Այդ ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, գայլը հարձակվել և դեմքի մասում վնասվածքներ է պատճառել: Բարեբախտաբար, աղմուկի վրա ընտանիքի անդամները դուրս են եկել և շտապ օգնության հասել վիրավոր տատիկին:

Տուժողը հոսպիտալացվել է: Գյուղապետ Վարդան Ներսիսյանն ասաց, որ իրենց գյուղում սա առաջին դեպքն է, գյուղում ապշած են :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ