27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատապարտյալը գամել է ոտքերը

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբնում է ներկայացրել՝ մարտի 19-ին armlur.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ահազանգ. «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը գամել է ոտքերը» հրապարակման առնչությամբ:

Ըստ կայքի՝ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի հարազատները հայտնել են, «որ վերջինս գամել է ոտքերը: Ահազանգողների փոխանցմամբ` դատապարտյալը նման քայլի է դիմել՝ իր նկատմամբ կատարված անօրինականությունների պատճառով»:

ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի փակ տիպի դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը (նախկինում 5 անգամ դատապարտված) հիմնարկի վարչակազմին ներկայացրել է անօրինական պահանջներ, մասնավորապես` որպեսզի իր խցի դուռը շուրջօրյա բաց լինի: Բավարարում չստանալով` մարտի 18-ին կատարել է ինքնախեղում` ոտնաթաթի մատերի թաղանթից հատակին գամելու միջոցով:

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ` ինքնախեղումը դադարեցնելու նպատակով:

ՀՀ ԱՆ «Հրազդան» դատապարտյալ Գ. Մելքոնյանը դատապարտվել է 31.10.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 5 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ