26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սնանկացավ. «Ժողովուրդ»

Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Բանն այն է, որ ընկերությունը աշխատավարձերի պարտքեր Է կուտակել, որը կազմում Է ավելի քան 80 մլն դրամ։ Արդյունքում աշխատակիցները այս տարվա փետրվարի 10-ին «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջել են սնանկ ճանաչել ընկերությանը։ Նշված դատարանն այս տարվա փետրվարի 29-ին որոշել Է «Գրեյթ Վելլի ՀՁ» ընկերությանը սնանկ ճանաչել։ Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել Է այս տարվա մայիսի 16-ին։ Պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ