27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Այ համբա’լ, դիշովկա … ». իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից /վիդեո/

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարին հարց ուղղեց  արագաչափերի մասին: Փաշինյանը պնդեց, որ  ոստիկանությանն ուղղված իր հարցումները հիմք են տալիս եզրակացնելու, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը չի նպաստել ՃՏՊ-ների թվի նվազմանը: Պատգամավորը վստահ է, որ ՃՏՊն-երն ավելանում են արագաչափերի տեղադրմանը զուգահեռ:

Արփինե Հովհաննիսյանը, սակայն, չհամաձայնեց Փաշինյանի դիտարկմանը` նշելով, որ ՃՏՊ-ների, խախտումների, զոհերի ու վնասվածքներ ստացածների թիվը նվազել է:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կա՞ հետազոտություն, որ եթե արագաչափերն ու տեսախցիկները չլինեին, կլիներ ավելի վատ»:  Փաշինյանը նշեց, որ արագաչափերը տեղադրող ընկերությունը կապվում է երեկրի նախագահի եղբոր անվան հետ:

Սրան հետեւեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը գոռոցը. «Ա’յ համբալ, դիշովկա, նորմալ արտահայտվի նախագահի մասին»:

«Դիշովկեն դու ես, արա, ում տեղն ես քեզ դրել»,- բղավեց Փաշինյանը: Փոխադարձ վիրավորանքների տարափը շարունակվեց, նախագահողը դժվարությամբ հանդարտեցրեց պատգամավորներին:

Լուսանկարը` ֆոտոլուրի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ