26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին վտանգավոր է

՛՛Վերելք՛՛ քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը կարծում է, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեք տարբերակ ունի: Այդ տարբերակները նա այսօր ներկայացրեց լրագրողներին:

Առաջին տարբերակի համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա մարդկանց բավական ռեսուրս  հավաքել ու իշխանություններին տապալել: Սակայն Պեպանյանը չի տեսնում Հովհաննիսյանի թիմում այն մարդկանց, ում միջոցով նա կկարողանա հասնել դրան:

Երկրորդ տարբերակով՝ Հովհաննիսյանը գնալու է այն ճանապարոհով, որով շարժվել է ընդդիմությունը մինչ այսօր: ՛՛Ընդդիմության առաջնորդը զրոյանում է, շարժումը ջախջախվում ու զրոյացվում է՛՛,-նշեց Պեպանյանը: Այս տարբերակի դեպքում, ըստ Պեպանյանի, Հովհաննիսյանը կարող է մեծ հիասթափություն պատճառել իր ընտրազանգվածին, ում իղձերի գոնե մի մասը իրականություն չի դառնա:

՛՛Եթե այսպես գնա, ուրեմն ինքը շատ վտանագավոր մարդ է, եթե չկարողանա ջախջախել, բայց տեսականորեն չեմ բացառում, որ ինքը կարող է ստեղծել այնպիսի մի շարժում, որը կարող է բերել ջախջախման՛՛:

Պեպանյանը կարծում է, որ երրորդ տարբերակին հետևելու դեպքում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը կկորցնի իր ընտրազանգվածի այն հատվածը, որը պասիվ քվեարկողներն են և քվեարկել են ոչ թե Հովհաննիսյանի օգտին, այլ Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես նաև կկորցնի այն ձայները, որ պատկանում են Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ-ի և Արթուր Բաղդասարյանի ընտրազանգվածին:

Մյուս մասը, ով այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում է, հնարավոր է, որ ընդունի իր առաջնորդի որոշումը: ՛՛Իրենից է կախված՝ ինչ կլինեն այդ ձայները: Նա կարող է այդ ձայները վերցնել ու պահել հետագա քաղաքական իրադարձությունների համար, բայց եթե նայում ենք, տեսնում ենք, որ բոլորի՝ Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի ձայները փոշիացվեցին՛՛,-ասաց Պեպանյանը: 

Երրորդ տարբերակն այն է, որ ընդդիմադիր ու իշխանական հատվածը՝ այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը փորձեն որոշակի համաձայնությունների գալ և փոքր հաղթանակներ տանել: 

Վերջինս նկատեց, որ այն, որ Սերժ Սարգսյանն ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանին, իր կամքն էր: ՛՛Որպեսզի թույլ չտա, որ այլ ուժեր օգտվեն ստեղծված լարված իրավիճակից, այդ պատճառով է ընդունել Հովհաննիսյանին, կարող էր և չընդունել՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ