27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞րն է խաղամոլության և թմրամոլության դրդապատճառը

«350 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում խաղամոլները կորցնում են և դրանցից մեծ մասը օնլայն խաղացողներն են»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով կախվածություն կոչվող անկումային երևույթին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հայաստանը բավականին ակտիվ գոտում է գտնվում: Խաղամոլության դրդապատճառը սոցիալական է, ինչն էլ անդրադառնում է նաև հոգեբանական վիճակի վրա»,- ընդգծեց սոցիոլոգը և  նշեց, որ այդպիսով անհատն ուզում է ինքնահաստատվել, նմանվել մի խմբի, որն ավելի գրավիչ է:

«Հայաստանում ներկայումս մոտ 5300 թմրամոլ  է գրանցված, սակայն իրականում գտնում եմ, որ նրանց թվաքանակն ավելի շատ է և կարծիք կա, որ հասնում է 30 հազարի»,-ասաց նա: Ինչ վերաբերում ՝է հարբեցողությանը, ապա նա նշեց, որ մեր հասարակությունում հարբեցողությունը միշտ դատապարտվել է և ընդամենը 2200 հարբեցող կա գրանցված, որոնից 64–ը կանայք են

Հոգեբան Հրաչյա Տաթևյանն էլ անդրադարձավ վարքային կախվածություններին: «Կախվածության մեջ գտնվող մարդը, որպես կանոն, փորձում է  փախչել իրականությունից և ստեղծել կատարյալ աշխարհի պատկերացում, մի վիճակ, որտեղ կոմֆորտ է»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ կախվածության հոգեբանական հատկանիշները բերում են ցածր ինքնագնահատականի և այդ մարդիկ լինում են քիչ բավարարվող, հաճախ ստում են և թեև առաջին հայացքից շփվող են, սակայն խորապես վախենում են ներքին հուզական կախվածությունից։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ