27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առյուծ-Արտյոմ մենամարտի հետքերով

Երեկ համացանցում բուռն քննարկում էր ծավալվել  FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նորաստեղծ կարանտինային կենտրոնում (Արարատի մարզ՝ Ուրցաձոր) տեղի ունցած միջադեպի անչությամբ:

Միահամուռ կերպով մեղադրանքներն ուղղվեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC), քանի որ ապաստարանը գտնվում է դրա վերահսկողության ներքո:

Ամիսներ առաջ, երբ կենդանաբաններն ու բնապահպաններն աղմուկ բարձրացրեցին, անգամ` միջազգային մամուլն անդրադարձավ  Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու անմխիթար վիճակին եւ այդտեղ պահվող սովյալ կենդանիներին, սկսվեց միջազգային դրամահավաք` վայրի կենդանիներ կյանքը փրկելու համար: Հետո բնապահպանության նախարարությունը միջամտեց եւ առաջարկեց, որ «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արջերը տեղափոխվեն Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կարանտինային շրջան անցնելուց հետո կտեղափոխվեն Ռումինիա, իսկ առյուծներին նախ կտեղափոխվեն FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նորաստեղծ կարանտինային կենտրոն, ապա` առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կտեղափոխվեն «Peak Wildlife Park» ապաստարան` Մեծ Բրիտանիա:

Դրամը հավաքվեց, տարբեր միջազգային հիմնադրամներ, որոնք զբաղվում են վայրի կենդանիների պաշտպանությամբ, արձագանքնեցին, նրանց ներկայացուցիչները հասան Հայաստան, որպեսզի ծանոթանան իրավիճակին, առյուծներն ու արջերը տեղափոխվեցին համապատասխան վայրեր, սակայն, արի ու տես, որ FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նորաստեղծ կարանտինային կենտրոնի դռները բաց են, և ոչ միայն վայրի կենդանիների համար…

Նախօրեին ապաստարանի անկոչ հյուրը՝ Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ Արտյոմ Ավետիսյանը ընկերների հետ կերել- խմել է, հետո որոշել հյուրընկալվել առյուծներին, որոնք ամիսներ առաջ տեղափոխվել էին ապաստարան` վերականգնվելու համար, այլ ոչ թե ցուցադրվելու:

Սակայն երբ առյուծը զգացել է, որ անկոչ հյուրերն իրենց այնքան էլ լավ չեն պահում, հարձակվել է Ավետիսյանի վրա: Նրան անմիջապես տեղափոխվել են Երեւան` վնասված ձեռքը վիրահատելու:

Թե ինչպե՞ս «հյուրը» հասել առյուծների վանդակներին, եւ ո՞վ է թույլատրել նրանց մուտքը ապաստարանի տարածք, դեռ չի պարզվել:

ՀՀ ոստիկանության լրատվության բաժից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ առյուծ-Արտյոմ մենամարտի առնչությամբ ոստիկանությունն ստացել է ահազանգ, սակայն մինչ այս պահը դեռ ոչ մի գործ չի հարուցվել:

Իսկ բնապահպանները պնդում են, որ ապաստարանում ինչ-որ բան այն չէ: Henaran.am-ը փորձեց կապ հաստատել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, ով այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին, քանի որ հետո պարզվեց, որ գտնվում է երկրի սահմաններից դուրս:

Բնապահպան Սիլվա Ադամյանը, ով հենց սկզբից ներգրավված էր Գյումրու կենդանաբանական այգու փրկության գործում, Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ կենտրոնը համաշխարհային աջակիցներ ունի, որոնք մեծ ակնկալիքներ ունեն` կենտրոնի հետ կապված: «Այս դեպքը խոսում է այն մասին, որ կենդանիները պաշտպանված չեն մարդկանցից: Եթե յուրաքանչյուր ոք կարող հասնել կենդանուն, որը վերականգնվում է, սա խոսում է այն մասին, որ կենտրոնը չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,- ասաց բնապահպանը:

Նա նաեւ  հիշեցրեց, որ անգամ այն երեք ծանր ամիսներին, երբ կամավորներն էին Գյումրիի կենդանաբանական այգում խնամում վայրի կենդանիներին, նման դեպք չի գրանցվել:

«Նախ պետք է ուսումանասիրվի` արդյո՞ք Ուրցաձորում ստեղծվել է միջազգային պայմաններին համապատասխանող վերականգնողական կենտրոն, թե՞ ոչ: Քանի որ ոչ միայն մենք ենք հետեւում կենդանիների վիճակին, այլև համակ ուշադրությամբ այս ամենին հետեւում է համաշխարհային հանրությունը, եւ սա ոչ միայն Գյումրու կենդանաբանական այգու եւ վերականգնողական կենտրոնի պատիվն է, այլև` Հայաստանի»,- եզրափակեց Ս. Ադամյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ