20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում փորձում են «արմատախիլ անել» ընդդիմադիր թերթերին

Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին միահամուռ կերպով լծվել են ընդդիմադիր թերթերին ու կայքերին արմատախիլ անելու գործընթացին:   Նմանօրինական քաղաքականության հերթական օրինակը օրերս Թուրքիայում գործող միակ խոշոր ընդդիդամիր պարբերականի՝ Zaman-ի ղեկավարության փոփոխությունն էր: Նախ Ստամբուլում տնօրենների խորհուրդը հեռացրել է աշխատանքից թերթի գլխավոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջիին, ապա ոստիկանությունը թույլ չի տվել աշխատակիցներին մտնել խմբագրության շենք: Իսկ Ստամբուլի դատարանը թերթի կառավարման համար հոգաբարձուների խորհուրդ էր նշանակել:

Հատկանշական է, որ Zaman պարբերականը պատկանում է Ամերիկայում բնակություն հաստատած, Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի մրցակից Ֆեթհուլլահ Գյուլենին, և խաթարելով խմբագրության բնականոն գործունեությունը Էրդողանն անուղղակի կերպով լուծում է Թուրքիայում Գյուլենի  ձայնը  լռեցնելու կարևորագույն խնդիրը:

Նման որոշումը բուռն կերպով ընդունեցին Թուրքիայի քաղաքացիները՝ սկսվեցին բողոքի ակցիաները:

Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցաններ կիրառեց նոր ղեկավարություն նշանակման դեմ բողոքի ակցիա իրականացնողների նկատմամբ:

ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը,  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը, Եվրոպական Միությունը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել են, որ միակ ոչ իշխանական թուրքական ZAMAN խմբագրության կառավարման համար հոգաբարձուներ նշանակելու որոշումը իշխանությունների կողմից սպառնում է ԶԼՄ-ների բազմակարծությանն ու վախեցնում է քննադատներին:

Իսկ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել է. «Թուրքիայի իշխանությունները շարունակում են որոշումներ ընդունել, որոնք անմիջականորեն հակասում են ժողովրդավարական սկզբունքներին, որոնք գրանցված են նրանց սեփական Սահմանադրությունում: Խոսքի ազատությունը դրանցից մեկն է»:

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը հարգել իր սեփական Սահմանադրությունը, ձեռնպահ մնալ ԶԼՄ-ների վերահսկողությունն իր ձեռքը վերցնելուց և դադարել ճնշում գործադրել քննադատների ու լրագրողների վրա:

Նման կոչերից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ կառավարությունն ոչ մի կապ չունի Zaman ընդդիմադիր թերթի ղեկավարության հոգաբարձուներ նշանակելու  դատարանի որոշման հետ: Թուրքկան մամուլն անդրադառնալով այս թեմային, գրում է, որ Ստամբուլի դատարանը անկախ մարմին չէ, և առաջնորդվում է բացառապես իշխող էլիտայի հրամաններով:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ