27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը վերացրեց ԵՏՄ-ից ՀՀ ավտոմեքենաների ներկրման համար գանձվող ավելացած արժեքի հարկը

Այսօր կառավարության հերթական նիստին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը:

Նա նշեց, որ նախագիծը ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ  Գարեգին Նուշիկյանը և Վարդան Այվազյանը:

Նախարարն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում

Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այս մոտեցումն ամբողջովին համընկնում է կառավարության մոտեցումներին և իրենք աջակցում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ