24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը տհաճ անակնկալ է մատուցել Չեխիայի Հանրապետությանը

Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարությունը ներգրավված չի եղել Չեխիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից ներկայացված բանաձեւի պատրաստմանը:

Չեխիայի Հանրապետոթյան պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ: Չեխիան աջակցում է միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված խաղաղ կարգավորմանը, եւ բարեկամական ու փոխադարձ հարաբերություններ է շարունակում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ:

ԱԳ նախարարությունը ոչ հաճելիորեն զարմացած է` տեսնելով, որ տվյալ բանաձեւի ընդունման մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում նախքան դրա բովանդակության` հանձնախմբի կողմից հրապարակումը:

Չեխիայի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվական բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ