27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին):

 ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ