26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 7-ից 25-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական զորավարժություն

Թուրքիայի Քոնիա նահանգում մարտի 7-25 ընկած ժամանակատվածում տեղի կունենա ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն (TURAZ արծիվ-2016), գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես իրազեկում է թուրքական «haber10» լրատվակայքը, զորավարժությունն անցկացվելու է Քոնիայի 3-րդ ռազմաօդային բազայում:

Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը՝ հրապարակելով համապատախսան հայտարարություն իր պաշտոնական կայքում:

Տեղեկացնենք, որ  թուրքական աղբյուրը, ինչպես նաև Գլխավոր շտաբը զերծ են մնում մանրամասներ հայտնելուց, իսկ ահա ադրբեջանական լրատվական կայքերը նշում են, թե զորավարժության ժամանակ օգտագործվելու են «MIG-29», «F-16», «SU-25» տիպի ռազմական ինքնաթիռներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ