25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր ընտրական օրենսգիրքը հարմարեցվում է նոր Սահմանադրությանը

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն, ինչպես հայտնի է, Կառավարության հավանությանն է արժանացել:

‹‹Նոր ընտրական օրենսգիրքն, ըստ էության, հարմարեցվում է նոր Սահմանադրությանը: Այս նոր ընտրական օրենսգիրքը, սակայն, ոչ թե զարգացման նոր հորիզոններ է բացում, այլ անտրամաբանական սահմանափակումներ է մտցնում,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

-Նախորդ օրենսգիրքն ավելի էր ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, չնայած նրա մեջ էլ կային որոշակի բացեր: Բայց այս օրենսգրքով, օրինակ, դիտորդական կազմակերպությունների իրավունքներն էլ են սահմանափակվում:

Ըստ նոր ընտրական օրենսգրքի՝ ընտրատեղամասում կարող է գտնվել ութից ոչ ավելի դիտորդ: Իսկ դա նշանակում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամայականորեն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության  ներկայացուցիչներից մեկին իր ընտրությամբ հեռացնել  սենյակից: Սա խայտառակություն է››:

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ մասնագետներն ուսումնասիրում են հայերեն ու անգլերեն տարբերակները, քանի որ մտավախություն ունեն, որ գուցե անգլերեն ու հայերեն տարբերակները տարբեր են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ