27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու են մարդիկ դժբախտ պատահարների զոհ դառնում. Աստվա՞ծ է պատժում

Հատվածներ՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. փետրվարի 28-ի քարոզից, որն ասել է Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ:

«Ամեն օր, ցավոք, թերթերը հայտնում են վատ լուրեր՝ սպանությունների, պատահարների, աղետների մասին… Այսօրվա Ավետարանի ընթերցման մեջ  Հիսուս անդրադառնում է երկու ողբերգական իրադարձությունների, որն իրարանցում առաջացրեց այն ժամանակ: Հռոմեական զինվորների կողմից իրականացված բռնի ճնշման հետևանքով փլուզվել էր Երուսաղեմի Սիլովամի աշտարակը՝ պատճառ դառնալով տասնութ մարդու մահվան (Ղկ.,13:1-5):

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը քաջատեղյակ  է իր ունկնդիրների սնահավատ մտածողության մասին և գիտի, որ սխալ են մեկնաբանել այդ իրադարձությունը: Ի դեպ, նրանք կարծում էին, որ, եթե այդ մարդիկ էին մահացել այսպիսի դաժան եղանակով, ուրեմն,  դա մի նշան է, որ Աստված պատժում  է նրանց՝ ինչ-որ ծանր մեղքի  համար:

Հիսուս հստակ մերժում է այս աշխարհայացքը, քանի որ Աստված թույլ չի տալիս ողբերգություններ, որպեսզի պատժի  մարդուն՝ մեղքերի համար, և նա պնդում է, որ այդ խեղճ զոհերը ավելի վատը չէին, քան մյուսները:

Փոխարենը, նա հրավիրում է իր հետևորդներին  դաս քաղել այս տխուր իրադարձություններից, որը կապված է  յուրաքանչյուրիս հետ, որովհետև մենք բոլորս էլ մեղավորներ ենք: Այսպիսով իր խոսքը ուղղելով մարդկանց նա ասաց. «Եթե դուք չղզջաք, ապա կմահանաք նրանց պես» (Ղկ., 13:3):

Ավետարանը մեզ հրավիրում է խորհրդածել, թե ինչ գաղափար ունենք մենք Աստծո մասին: Արդյո՞ք մենք համոզված ենք, որ Աստված հենց այդպիսին է և որ դա պարզապես մեր ենթադրությունը չէ:

Հիշեք, երբ Սբ. Թերեզան աղոթում է այն մարդու համար, ով դատապարտվել էր մահվան՝ հանցագործության համար: Նա չէր ուզում ստանալ Եկեղեցու մխիթարությունը: Նա մերժում էր քահանային: Սբ. Թերեզան այդ ժամանակ աղոթում էր մենաստանում: Եվ երբ այդ մարդուն ուզում էին սպանել ՝ նա շրջվեց դեպի քահանան, վերցրեց խաչը և համբուրեց:

Աստծո  համբերատարությունը …

Աստված  նույն կերպ է վարվում մեզ բոլորիս հետ: Տերը փրկում է մեզ: Նա փրկում է մեզ, որովհետև մեծ շատ համբերատար է մեր հանդեպ: Եվ սա է Տիրոջ ողորմությունը եւ երբեք չափազանց ուշ չէ դարձի գալու համար: Հիմա՛ է ժամանակը: Եկեք սկսենք այսօր:

Մարիամ Աստվածածինը մեզ զորացնում է,  որպեսզի մենք կարողանանք մեր սրտերը բացել Աստծո շնորհի առաջ, Նրա ողորմության առաջ: Եվ նա օգնում է մեզ երբեք չդատել  ուրիշներին, այլ ավելի շատ թույլ տանք ինքներս մեզ կրել առօրյա անհաջողությունները և կատարենք խղճի քննություն և ապաշխարենք»:

Աղբյուրը` armenianchurchco.com

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ