04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

nistr

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն կներկայացնի Ազգային ժողով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը: Նա նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որի ընդունման վերջնաժամկետը հունիսի մեկն է:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների մասը կկայանան Ազգային ժողովում:
«Նախագծի ընդունման համար ազդարարում ենք հանրային քննարկումների փուլը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Ընտրական օրենսգրքում տեղի է ունեցել երկու կարևոր նորամուծություն: Մասնավորապես, առաջարկվում է Գյումրի և Վանաձոր քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացնել անուղղակի, ինչպես Երևանում: Սա առաջին քայլն է, և  կարծում եմ, որ այս ցանկը հետագայում կընդլայնվի, ու մենք կգնանք քաղաքական ուժերի դերի մեծացման համայնքներում»,-ընդգծեց  Դավիթ Հարությունյանը:
Մյուս նորամուծությունը, որը սահմանված է Սահմանադրությամբ, ԱԺ-ն պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում, մեծամասնականի տարբերակն այլևս չի նախատեսվում:

Միաժամանակ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրենսգրքով լուրջ փոփոխություններ են կատարվել ԿԸՀ կազմի ընտրության կարգում:

Ըստ այդմ՝ ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից, ընդ որում՝ ապահովելով պատշաճ քաղաքական բալանսը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդը, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների 60 տոկոսը:

«Նախագծում ընդունել ենք հիմնականում վերջին երկու ընտրությունների արդյունքներով ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններն և առաջարկությունները»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ օրենսգրքով սահմանված է նաև կայուն խորհրդարանական մեծամասնության մոդելը, որը կազմելու է պատգամավորների 54 տոկոս:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ