27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեխայի գլխատումը Պոզներին հիշեցրել է` ինչպես էին ամերիկացիները ցած նետվում պատուհաններից

Վլադիմիր Պոզներն անդրադարձել է հարցին, թե ինչու ռուսական առաջատար հեռուստաալիքները չեն անդրադարձել նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանությանը, երբ դայակը գլխատել էր 4-ամյա փոքրիկին:

«Ես միայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր լրագրող կամ խմբագիր ինքն է որոշում կայացնում: Այս առիթով որեւէ օրենք գոյություն չունի ոչ մեզ մոտ, ոչ աշխարհում: Յուրաքանչյուրն ինքն է դատում` որքան կարեւոր է հաղորդել այդ տեղեկատվությունը, որքանով է անհրաժեշտ այն: Զարմացա, երբ տեսա որքան շատ քննարկվեց այս տեղեկության լուսաբանման հարցը:

Միանգամից հիշեցի, երբ ահաբեկիչները Նյու Յորքի երկնաքերերը պայթեցրին` ինչպես էին մարդիկ իրենց ցած նետում եւ ինչպես ամերիկյան գլխավոր ալիքների կողմից սա անտեսվեց: Սա գրեթե նույնն է: Ինչի համար ցուցադրել, որն է իմաստը: Յուրաքանչյուրն ինքն է որոշում` կարեւոր է դա, թե ոչ: Ես ինքս չէի ցուցադրի: Դա, իհարկե, չի նշանակում, որ բոլորն այդպես պետք է վարվեն»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ