27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մահացածերը չեն եկել քվեարկելու. ՀՅԴ անդամ

Շենգավիթ համայնքի թիվ 11/31 ընտրատեղամասում ժամը 17.30-ի դրությամբ գրանցված 1523` պլյուս 4 լրացուցիչ ընտրողներից քվեարկել է 840-ը:

Այս տեղամասում խցանումներ, միջադեպեր, կրկնակի քվեարկության դեպքեր չեն գրանցվել: Հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Սասուն Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ընտրությունների ընթացքը նորմալ գնահատեց եւ նշեց, որ խախտումների որեւէ փորձ չի արձանագրվել:

Ինչ վերաբերում է ցուցակներին, նա ասաց, որ մեկ-երկու քաղաքացի իրենց անունը չեն գտել ցուցակներում եւ շատ են մահացած քաղաքացիների անունները: Մենք հետաքրքրվեցինք` արդյոք եղել է դեպք, որ փորձ արվի նրանց փոխարեն քվեարկելու, հանձնաժողովի անդամը պատասխանեց.

“Ոչ , նման դեպք չի գրանցվել, պարզապես ես տարածքի բնակիչ եմ, դրա համար գիտեմ”: Ընտրությունների ընթացքը արտակարգ գնահատեց հանձնաժողովի “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Աիդա Ղեւոնդյանը:

Նա եւս նշեց, որ որեւէ խախտում չի եղել եւ արձանագրություն չի կազմվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ