26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաշմանդամները անտեսվա՞ծ են /վիդեո/

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ»,-այսօր՝ փետրվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց  «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

«2016 թվականը հավասար հնարավորությունների և  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այդ հանգամանքը հաշվի առնելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մենք ավելի ակտիվ, ավելի արագ առաջ շարժվենք»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

Բանախոսի փոխանցմաբ՝  ներկայումս Հայաստանում գրանցված են 200 հազար 200 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության շուրջ 6-7 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է՝ ԱՀԿ-ի տվյալների համաձայն:

Արմեն Ալավերդյանը ցավով տեղեկացրեց, որ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց 91 տոկոսը գործազուրկ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ