27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գիշերային կրակոցներ Երեւանում. 25-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր է

Այս  գիշեր կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:20-ի սահմաններում. հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:

« Հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Գեւորգյանն է: Վերջինն ստացել է հրազենային 6 վնասվածք»,- ասաց ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն  Մալխասյանը:

Մալխասյանի փոխանցմամբ` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. այժմ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Արթուր Գեւորգյանը վիրահատությունից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ