27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ջհանգիրյանը իշխանության մա՞րդն է. Իրատես de facto

«Խորհրդարանական ընտրություններին մեկ տարի դեռ կա, բայց եւ իշխանական, եւ ընդդիմադիր ճամբարներում նախընտրական տրամադրություններ են: Բոլորը փորձում են սեփական գլխի ճարը տեսնել, հասկանալ՝ ով կարող է երաշխիք տալ, որ հաջորդ խորհրդարանում էլ պատգամավորի ցանկալի աթոռին տեր կկանգնեն:

Խորհրդարանական ընդդիմադիրներից ոմանք արդեն իշխանական խողովակներով կարողացել են «կորզել» որոշ հավաստիացումներ, մյուսներին էլ այդ ճանապարհի վրա են: Այս «առաքելության» իրագործման փուլում է նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Մեր տեղեկություններով, վերջինս փորձում է անձամբ իշխանական վերին օղակից վստահեցումներ ստանալ, որ խորհրդարանում իր տեղն «ապահովագրված» կլինի:

Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն, նրան ՀԱԿ-ում վաղուց ընկալում են որպես իշխանության «մարդ» ու նրա հետ կապված «ծրագրեր» չունեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ